Ռենդի Ֆոյ
Ռենդի Ֆոյ Randy Foye | ||||||||
Ազատ գործակալ
| ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Ազատ գործակալ | |||||||
Դիրքը | Հարձակվող պաշտպան/Խաղարկող | |||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 24, 1983 (41 տարեկան) | |||||||
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ | |||||||
Ազգություն | Ամերիկացի | |||||||
Հասակ | 2,01 մ | |||||||
Քաշ | 95 կգ | |||||||
Դպրոց | Իստ Սայդ (Նյուարկ, Նյու Ջերսի) | |||||||
համալսարան | Վիլանովա (2002—2006) | |||||||
Դրաֆթի տարի | 2006 / ռաունդ` 1 / ընտր.` 7-րդ | |||||||
Դրաֆթ ակումբ | Բոստոն Սելտիքս | |||||||
Կարիերա սկիզբ | 2006 թվական | |||||||
Կարիերայի պատմություն
| ||||||||
| ||||||||
Մրցանակներ
| ||||||||
| ||||||||
|
Ռենդի Ֆոյ (անգլ.՝ Randy Foye; սեպտեմբերի 24, 1983, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը վերջերս հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բրուքլին Նեթս» ակումբի կազմում։ Խաղում է հարձակվողի պաշտպանի դիրքում։ Ընտրվել է 2006 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընդհանուր 7-րդ համարի ներքո։
Ուսանողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենդին ավարտելով ավագ դպրոցը՝ ընտրություն է կատարել Վիլանովայի համալսարանի օգտին, որտեղ նա մինչև NBA-ում հանդես գալը պետք է սովորեր չորս տարի։ Համալսարանական «Վիլանովա Ուայլդկետս» ակումբի կազմում Ֆոյը հանդես էր գալիս Կայլ Լոուրիի, Ալան Ռեյի և Դանտե Կանինգեմի հետ։ Նրանց հետ միասին Ռենդի Ֆոյը իր վերջին մրցաշրջանի ժամանակ հաղթում է NCAA-ի պարբերական մրցաշրջանը, բայց երկրորդ տարին անընդմեջ չի կարողանում հաղթել ուսանողների միջև առաջնությունը։ Բասկետբոլիստն այդ մրցաշրջանի ընթացքում միջինը հավաքում էր 20,5 միավոր, կատարում էր 2,9 անդրադարձ, 3,3 փոխանցում և 1,4 խլում[1]։
Կարիերան NBA-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինեսոտա Թիմբերվուլվզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենդի Ֆոյը դրաֆթի ժամանակ ընտրվել է «Բոստոն Սելտիքս» ակումբի կողմից 7-րդ համարի ներքո, բայց դրաֆթի օրը համաձայնությամբ՝ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս»-ի միջոցով տեղափոխվել է «Թիմբերվուլվզ»։ Ֆոյը իր առաջին մրցաշրջանի ընթացքում խաղացել է պարբերական մրցաշրջանի բոլոր խաղերում՝ մեծ մասամբ խաղալով «վեցերորդ խաղացողի» դերում։ Նա խաղերի ընթացքում միջինը հավաքում էր ավելի քան 10 միավոր և կատարում էր ավելի քան 2,5 անդրադարձ և փոխանցում, որի արդյունքում 2007 թվականին ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ։ Հաջորդ մրցաշրջաններում Ռենդին տեղ է գրավել մեկնարկային հնգյակում և բարելավել է սեփական ձեռքբերումները։ 2008/09 մրցաշրջանի ընթացքում բասկետբոլիստը խաղի գրեթե բոլոր բաղադրամասերում իր համար ցուցաբերել է ռեկորդային արդյունքներ։
Վաշինգտոն Վիզարդս
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մրցաշրջանամեջին Ֆոյը Մայք Միլլերի հետ միասին փոխարինվել է «Վաշինգտոն Վիզարդս»՝ Ալեքսեյ Պեչերովի, Դարյուս Սոնգայլայի, Իտան Տոմասի և հաջորդ տարվա դրաֆթի առաջին ռաունդի ժամանակ ընտրելու հնարավորության[2]։
Լոս Անջելես Կլիպերս
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հուլիսի 8-ին Ռենդի Ֆոյը ազատ գործակալի իրավունքներով պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Կլիպերս» ակումբի հետ[3]։ Ռենդին 2012 թվականին «Կլիեպերս»-ի հետ առաջին անգամ դուրս է NBA փլեյ օֆ և նույնիսկ անցել է առաջին փուլը՝ հաղթելով «Մեմֆիս Գրիզլիս»-ին։
Յութա Ջազ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հուլիսի 25-ին խաղացողը պայմանագիր է կնքել իր նոր «Յութա Ջազ» ակումբի հետ[4]։
Դենվեր Նագեթս
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 10-ին Ռենդի Ֆոյը երեքկողմանի գործարքի շրջանակներում «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» և «Յութա Ջազ» ակումբների մասնակցությամբ փոխարինվել է «Դենվեր Նագեթս»[5]։
Օկլահոմա Սիթի Թանդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի փետրվարի 18-ին խաղացողը փոխարինվել է «Օկլահոմա Սիթի Թանդեր»[6]։ Երեք տարի անց Ռենդի Ֆոյը նոր ակումբի կազմում դեբյուտել է «Կլիվլենդ Կավալիերս»-ի դեմ պարտված խաղում։ Նա խաղ է մտել պահեստայինների նստարանից՝ խաղացել է 14 րոպե և հավաքել է 2 միավոր[7]։
Բրուքլին Նեթս
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հուլիսի 15-ին Ռենդի Ֆոյը ազատ գործակալի իրավունքներով պայմանագիր է կնքել «Բրուքլին Նեթս» ակումբի հետ[8]։
NBA կարիերայի ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամյա մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2006 | Մինեսոտա | 82 | 12 | 22.9 | .434 | .368 | .854 | 2.7 | 2.8 | .6 | .3 | 10.1 |
2007 | Մինեսոտա | 39 | 31 | 32.3 | .429 | .412 | .815 | 3.3 | 4.2 | .9 | .1 | 13.1 |
2008 | Մինեսոտա | 70 | 61 | 35.6 | .407 | .360 | .846 | 3.1 | 4.3 | 1.0 | .4 | 16.3 |
2009 | Վաշինգտոն | 70 | 38 | 23.8 | .414 | .346 | .890 | 1.9 | 3.3 | .5 | .1 | 10.1 |
2010 | Լ. Ա. Կլիպերս | 63 | 24 | 24.6 | .388 | .327 | .893 | 1.6 | 2.7 | .7 | .3 | 9.8 |
2011 | Լ. Ա. Կլիպերս | 65 | 48 | 25.9 | .398 | .386 | .859 | 2.1 | 2.2 | .7 | .4 | 11.0 |
2012 | Յութա | 82 | 72 | 27.4 | .397 | .410 | .819 | 1.5 | 2.0 | .8 | .3 | 10.8 |
2013 | Դենվեր | 81 | 78 | 30.7 | .413 | .380 | .849 | 2.9 | 3.5 | .8 | .5 | 13.2 |
2014 | Դենվեր | 50 | 21 | 21.7 | .368 | .357 | .818 | 1.7 | 2.4 | .7 | .2 | 8.7 |
2015 | Դենվեր | 54 | 7 | 19.8 | .351 | .296 | .830 | 1.9 | 2.1 | .5 | .3 | 6.0 |
2015 | Օկլահոմա Սիթի | 27 | 1 | 21.2 | .349 | .309 | .815 | 1.9 | 1.8 | .5 | .5 | 5.6 |
2016 | Բրուքլին | 69 | 40 | 18.6 | .363 | .330 | .857 | 2.2 | 2.0 | .5 | .1 | 5.2 |
Կարիերա | 752 | 433 | 25.6 | .401 | .366 | .852 | 2.2 | 2.8 | .7 | .3 | 10.3 |
Փլեյ Օֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2012 | Լ. Ա. Կլիպերս | 11 | 11 | 26.5 | .392 | .438 | .846 | 2.0 | 1.5 | .5 | .3 | 7.5 |
2016 | Օկլահոմա | 16 | 0 | 11.9 | .341 | .308 | 1.000 | 1.3 | .8 | .1 | .2 | 2.5 |
Կարիերա | 27 | 11 | 17.8 | .374 | .379 | .882 | 1.6 | 1.1 | .3 | .2 | 4.6 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռենդի Ֆոյի վիճակագրությունը nba.com կայքում(անգլ.)
- ↑ [1](անգլ.)
- ↑ «CLIPPERS SIGN FREE AGENT GUARD RANDY FOYE». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 8 июля 2010. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(անգլ.)
- ↑ «Jazz Agrees to Terms with Guard Randy Foye». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 25 июля 2012. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(անգլ.)
- ↑ «Denver Nuggets Acquire Randy Foye In Three-Team Trade». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 10 июля 2013. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(անգլ.)
- ↑ «Thunder Acquires Randy Foye». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 18 февраля 2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.(անգլ.)
- ↑ «Love scores 29, leads Cavaliers past Thunder 115-92». NBA.com. 21 февраля 2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(անգլ.)
- ↑ «Brooklyn Nets Sign Randy Foye». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 15 июля 2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենդի Ֆոյ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1983 ծնունդներ
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- ԲԱԱ-ի բասկետբոլիստներ
- Օկլահոմա Սիթի Թանդերի բասկետբոլիստներ
- Բրուքլին Նեթսի բասկետբոլիստներ
- Մինեսոտա Թիմբերվուլվզի բասկետբոլիստներ
- Վաշինգտոն Վիզարդսի բասկետբոլիստներ
- Դենվեր Նագեթսի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Կլիպերսի բասկետբոլիստներ
- Յութա Ջազի բասկետբոլիստներ